Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հազի դեմ ամենից լավ օգնում է շոկոլադը

Հազի դեմ ամենից լավ օգնում է շոկոլադը

Մասնագետները պնդում են, որ սովորական հազից կարելի է ազատվել շոկոլադի օգնությամբ: Ապացուցվել է, որ կակաոյի մեջ պարունակող միացությունը թուլացնում է սուր եւ խրոնիկ հազի ախտանշանները, գրում է The Daily Mail-ը:

 

Այդ միացությունը թեստավորել են վերականգնվող հազով տառապող շուրջ 300 մարդու վրա: Նրանց նշանակել են շոկոլադից ստացվող թեոբրոմին, որը նրանք օգտագործել են օրական երկու անգամ, 14 օր շարունակ: Փորձի վերջում մասնակիցների 60 տոկոսի ինքնազգացողությունը լավացել է, հաղորդում է MEDdaily.ru-ն:

 

Գիտնականներն արձանագրում են. շոկոլադի ամենօրյա օգտագործումն ունակ է օգնել խրոնիկ հազի դեմ (բավական է ամեն օր մեկ սալիկ մուգ շոկոլադ ուտել): Իսկ երբ դադարում ես շոկոլադ ուտել, հազի ախտանշաններն իրենց կրկին զգացնել են տալիս:

 

Սրտաբանության եւ պուլմոնոլոգիայի ազգային ինստիտուտի աշխատանքը ցույց է տվել, որ թեոբրոմինը արգելափակում է սենսորային նյարդերի աշխատանքը: Դա ազատում է ռեֆլեքսից, որն ի հայտ է գալիս հազի տեսքով: Միացությունը նույնիսկ ավելի արդյունավետ է, քան՝ կոդեինը:

 

Փորձի ընթացքում գիտնականները հազար միլիգրամին հավասար թեոբրոմինի չափաբաժին են օգտագործել: Մեկ ունցիա մուգ շոկոլադը շուրջ 450 միլիգրամ է պարունակում:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ